Կոմերցիոն Առաջարկ

e-Mark համակարգի պահանջներին համապատասխան դրոշմավորման, նախադրոշմավորման և հետդրոշմավորման լուծումների ներդրման, սպասարկման և արդիականացման


Հարգելի գործընկեր,

Matrix Line LLC, Reset Computer Services LLC ընկերությունները համատեղ առաջարկում են Ձեր արտադրական գործընթացում կիրառվող միջին և խոշոր ծավալի ապրանքների համար նախատեսված լուծումներ, որոնք լիովին համապատասխանում են e-Mark համակարգի պահանջներին: Մենք մասնագիտացած ենք դրոշմավորման, նախադրոշմավորման և հետդրոշմավորման լուծումների ներդրման,սպասարկման և արդիականացման մեջ։

e-Mark համակարգի մասին.

2023 թվականից Հայասատանում մեկնարկել է ապրանքների դրոշմավորման ծրագիրը, որը փուլային տարածվում է հիմնական սպառման ապրանքների վրա։

e-Mark-ը ապրանքների դրոշմավորման և հետագծելիության համակարգ է: Դրոշմավորումը իրենից ներկայացնում է հատուկ Data Matrix ծածկագրի կիրառում փաթեթավորման վրա: Համակարգի հիմնական խնդիրն է բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը, էապես նվազեցնել կեղծված և անորակ անալոգաների քանակը։ Թվային ծածկագիրը երաշխավորում է ապրանքների իսկությունը և որակը:

Առավել մանրամասն՝ https://e-mark.am/hy/emark

Մեր լուծումները

DataMark-ը նախատեսված է արտադրանքի վրա DataMatrix կոդերի դրոշմավորման համար։

Առաջարկվում են դրոշմավորման հետևյալ եղանակները՝

DataMark համակարգը կարող է ներառել հավելյալ գործառույթ՝ անարդյունավետ ապրանքների զտում (այն ապրանքները, որոնց վրա դրոշմված կոդերը դժվար ընթռնելի են, հեռացվում են)։

Հնարավոր է տրամադրել DataMark համակարգի միայն անհատական դրոշմավորման գիծը, որը ներառում է ժապավենային փոխադրման անընդհատ գործողության մեքենան (conveyer) և ապրանքի վրա կոդը փակցնելու, պիտակավորման համար նախատեսված հավելվածը  (applicator)՝ առանց ներառելու դրոշմավորման հատվածը:

DataScan-ը ապահովում է ապրանքների խմբային դրոշմավորման ու կառավարման գործընթացը։  DataScan-ը նախատեսված է այն ապրանքատեսակների համար, որոնց դրոշմավորումը կատարված է ապրանքի փաթեթի վերևի հատվածում։

DataScan-ը նախատեսված է խմբային ագրեգացիայի համար։ Այն կատարում է ապրանքների միասնական սկանավորում, որտեղ բոլոր ապրանքները պետք է ունենան կոդեր՝ վերևից ընթերցելու համար: Սքանավորման ավարտից հետո DataScan-ը կատարում է խմբային ագրեգացիա և տպում համապատասխան խմբային կոդը, որը ապահովում է ապրանքների խմբային դրոշմավորման ու կառավարման գործընթացը:

DataLine-ը, ինչպես և DataScan-ը ապահովում է ապրանքների խմբային դրոշմավորման ու կառավարման գործընթացը, սակայն լուծում է այն ապրանքների համար, որոնց դեպքում վերևից դրոշմավորումը հնարավոր չէ:

Այս համակարգը տեղադրվում է արտադրական գծի վրա և ընթերցում է ապրանքների կոդերը հոսքագծում: DataLine-ը ներառում է անհրաժեշտ զտման համակարգ, որը հեռացնում է անհասանելի կամ անհամապատասխան ապրանքները, այնուհետև, տվյալների հիման վրա, կատարում է խմբային ագրեգացիա և տպում համապատասխան խմբային կոդը: